Ոստիկանության Մալաթիայի բաժնի  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 12-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցի 9 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից ավազակային հարձակում եւ բռնաբարություն կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1966 թ. ծնված Գարիկ Դ.-ն:

Խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գարիկ Դ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: