Ապրիլի 12-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 34-ամյա Վահան Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:




























