Ապրիլի 13-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Արշակունյաց եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկի բաժանարար բետոնյա պատնեշին է բախվել «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով 15-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























