Ապրիլի 12-ին, ժամը 20.00-ին, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի   Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: