Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ այսօր` ապրիլի 13-ին Կահիրեում կայացած կրկնակի դատաքննությունը տեւել է ընդամենը մի քանի վայրկյան:
Ինչպես հայտնել է AFP-ն, դատավորը` սկսելով դատական գործընթացն, անմիջապես ինքնաբացարկ է վերցրել եւ գործն ուղարկել է Վերաքննիչ դատարան: Այժմ այս ատյանը պետք է դատավարության նոր ժամանակ եւ գործը քննելու համար նոր դատավոր նշանակի, հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին ցուցարարների մահվան գլխավոր կասկածյալին դատարան են բերել պատգարակի վրա: Նրա հետ միասին մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ նախկին նախարարներից մեկը:




























