Թուրքիայի Մուղլա-Մարմարիս ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 1 եւ վնասվածքներ ստացել 4 մարդ։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Մուղլա-Մարմարիս ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած 75-ամյա Մեհմեդ Թեքելի հետ կապված տխուր զուգադիպություն է հայտնի դարձել։

Պարզվել է, որ այն տեղում, որտեղ ավտովթարի է ենթարկվել եւ մահացել Մեհմեդ Թեքելը, 22 տարի առաջ նույն տեղում կրկին ավտովթարից մահացել է նրա որդին՝ Այհան Թեքելը։