Սյունիքի մարզի Կապան քաղաքի իր բնակարանում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 45-ամյա Մամիկոն Մարտիրսյանը ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Մամիկոն Մարտիրոսյանի հարեւանները:
Նրա մայրը մահացած է, սակայն ունի հոգատար եղբայր եւ քույրեր, որոնք բազմից նրան առաջարկել են ապրել իրենց հետ, ինչից Մամիկոն Մարտիրոսյանը հրաժարվել է եւ բնակվել է միայնակ իր անձնական բնակարանում: Խոսելով ինքնասպանության պատճառներից` հարեւանները ասացին, որ նա էական խնդիրներ չի ունեցել, սակայն հոգեկան խնդիրներ ունի եւ հավանաբար դա է ինքնասպանության պատճառ հանդիսացել: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ նա, ոչ թե ՌԴ-ի, այլ Հայաստանի քաղաքացի է:
Ոստիկանության Կապանի բաժնից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 12-ին` ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3 ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում հայտնաբերվել են 1968 թ. Մամիկոն Մարտիրսյանի դին՝ պարանով կախված վիճակում:




























