Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դուստրը` Տատյանա Յումաշեւան հայտնել է հայտնի կինոռեժիսոր Վլադիմիր Մոտիլի մահվան մասին: Իր բլոգուն նա գրել է, որ ռեժիսորի մահվան մասին փետրվարի 21-ին իրեն հայտնել է Մոտիլի դուստրը` Իրինան:

Ըստ «Լենտա-ռու»-ի, Մոտիլը փետրվարի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց: Ռեժիսորն ընկել է եւ ստացել ողնաշարի կոտրվածք: Հիվանդանոցում նրա մոտ հայտնաբերվել է նաեւ թոքաբորբ: Բժիշկները նրա վիճակը գնահատել են որպես ծայրահեղ ծանր:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Յակովլեվիչ Մոտիլը ծնվել է 1927 թվականի հունիսի 26-ին: Նրա առավել հայտնի աշխատանքներից են «Ժենյան, Ժենեչկան եւ Կատյուշան» զինվորական կատակերգությունը, «Հմայիչ երջանկության աստղը» եւ այլն: Ռեժիսորին համաժողովրդական ճանաչում բերեց «Անապատի սպիտակ արեւը» ֆիլմը (1969թ):