Ապրիլի 14-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի փողոցի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդուն, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























