Ապրիլի 13-ին, ժամը 11.20-ին,  ոստիկանության ծառայողները  Երեւանի Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին մուտքի նկուղից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սերյոժա Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: