Հայաստանում 2013թ. առաջին եռամսյակում զգալի աճել է մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների  ծավալը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում գրանցվել է մարդու (անձի) դեմ ուղղված 968 հանցագործություն` նախորդ տարվա 843 դեպքի դիմաց:

Այդ թվում` գրանցվել է 15 սպանություն (2012-ի առաջին եռամսյակում` 13), 5 սպանության փորձ (2012-ին` 7), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 327 դեպք (2012-ին` 310), որից ծանր վնասվածք հասցնելու` 51 դեպք (2012-ին` 39):

Սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում մնացել է նույնը` 28 դեպք թե 2013-ի, թե 2012-ի առաջին եռամսյակում, սակայն բռնաբարությունների դեպքերը գրեթե կրկնակի աճել են 8 դեպք` նախորդ տարվա 4-ի դիմաց:

Գրանցվել է մարդու (անձի) դեմ ուղղված այլ 593 հանցագործություն` նախորդ տարվա  485 դեպքի դիմաց:

Երեւանում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու (անձի) դեմ ուղղված 439 հանցագործություն` նախորդ տարվա 381-ի դիմաց:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նշված ժամանակահատվածում ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 4322` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3968-ի դիմաց: