Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուս-թուրքական համատեղ ռազմավարական նախաձեռնությունների 3-րդ համաժողովին մասնակցելու համար ապրիլի 17-ին կմեկնի Ստամբուլ։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Ռուսաստանի ԱԳ նախարարի այցի ժամանակ Ստամբուլում քննարկվելու են նաեւ Սիրիայի իրադարձությունների հետ կապված հարցեր, քանի որ Թուրքիան եւ Ռուսաստանը Սիրիայի իրադարձությունների հետ կապված տարբեր տեսակետներ ունեն։

Ռուս-թուրքական համատեղ ռազմավարական նախաձեռնությունների 3-րդ համաժողովի օրակարգում են լինելու երկկողմ հարաբերությունների զարգացման խնդիրները, որոնցում կգերակշռի էներգետիկ ոլորտը։