Թուրքիայի Արդվինի նահանագապետ Նեջմեթին Քալքանը հայտնել է, թե ապրիլի 11-ից Վրաստան այցելել ցանկացող Թուրքիայի քաղաքացիներից կգանձվի 15 լիրա տուրք։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Արդվինի նահանգապետը բացատրել է, թե այս նորությունը կապված է արտասահման այցելության տուրքի մասին օրենքում փոփոխությունների ուժի մեջ մտնելու հետ։ Նահանգապետը շեշտել է, թե այսուհետ Թուրքիայից Վրաստան անցնել ցանկացող քաղաքացիները նախկին 1 լիրայի փոխարեն պետք է վճարեն 15 լիրա (8 դոլար)։
Նշենք, որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ստորագրված համաձայնագրերի համաձայն, Թուրքիայի քաղաքացիները 2011-ի ապրիլի 10-ից իրավունք են ստացել Վրաստան մտնել առանց անձնագրի՝ իրենց հետ ունենալով նույնականացման քարտ։



























