Երեկ՝ ապրիլի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կապանում: 34-ամյա տղամարդը կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, ինչից հետո որոշել վնասել կնոջ ընտանիքի անդամներին: Նա բենզին է լցրել աներոջ տան վրա եւ հրդեհել այն:
Մինչ հրդեհից ահաբեկված՝ մարդիկ փորձել են այն հանգցնել, տղամարդը գնացել է տեղի ոստիկանություն եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ մարդիկ չեն տուժել, միայն նյութական վնաս է հասցրել: Կատարվում է քննություն:




























