Պետերբուրգի հիվանդանոցում, բժիշկները, ովքեր փորձել են փրկել 1,5 տարեկան աղջնակի կյանքը, միայն վատացրել են նրա առողջական վիճակը: Փոխներարկման համար նախատեսված արյունը վարակված  է եղել ՄԻԱՎ-ով: Քաղաքային մանկական թիվ 5 հիվանդանոցում այդ փաստով հետաքննություն սկսած դատախազությունը հաստատել է, որ մեկ տարեկան չորս ամսական աղջկան ներարկել են վարակված արյուն, հաղորդվել է Սանկտ-Պետերբուրգի դատախազության կայքում:

Դանիելա անունով աղջիկը հիվանդանոց  է տեղափոխվել 2013 թվականի փետրվարի 27-ին: Նրա մոտ «ռոտավիրուսային վարակ են» ախտորոշել, որի համար նրան հինգ օր բուժել են: Մարտի 4-ին երեխային դուրս են գրել, սակայն հաջորդ օրը նրան կրկին հիվանդանոց են բերել, ավելի վատ վիճակով: Ծնողները պահանջել են երեխային ռենտգենային հետազոտության ենթարկել: Նրա աղիքների մեջ հայտնաբերվել են վեց մագնիսներ, որոնք նա կուլ է տվել խաղալիս: Հիվանդին անմիջապես վիրահատել են, այնուհետեւ նրան վերակենդանացման բաժին են տեղափոխել:  Այս ժամանակ էլ պահանջվել է էրիտրոցիտար արյան բջիջներ, որոնք եւ պատրաստվել են վարակված դոնորից:

Life News-ը պարզել է ենթադրյալ մեղավորին. դա Քաղաքային մանկական թիվ 5 հիվանդանոցի արյան փոխներարկման բաժնի վարիչ Օլեգ Պ.-ն է: Արյունը հիվանդանոցում հայտնվել է ՄԻԱՎ-ով վարակված դոնորի կողմից, ով չի իմացել իր հիվանդության մասին: Արյան օրինակը ուսումնասիրման համար ուղարկվել է արյան փոխներարկման քաղաքային կայան, որտեղ եւ բացահայտվել է նրա վարակված լինելը: Անմիջապես էլեկտրոնային նամակներ են ուղարկվել մանկական հիվանդանոցի հասցեին, սակայն բաժնի ղեկավարը չի նկատել նամակները: Երկու օր անց հիվանդանոցում արդեն ստացել են պատասպանը` արյան վերլուծության վերաբերյալ: Երբ արյունը հեռացրել են, արդեն ուշ է եղել, մինչ այդ բժիշկները հասցրել էին ներարկել այն փոքրիկ Դանիելային: