Ռուսաստանի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի հասարակական կազմակերպությունների ղեկավարների՝ փետրվարի 20-ին եւ 21-ը Երեւանում տեղի ունեցած հանդիպումներում քննարկվել են հակամարտության գոտիներում քաղաքացիական հասարակության հետագա համագործակցության հետ կապված հարցեր։
Հիմնական թեման, որի վրա մասնակիցները սեւեռել են իրենց ուշադրությունը, վրացական եւ օսական բանտերում գտնվողների ազատ արձակման հարցն է եղել։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման «Ինտելեկտուալ ռեսուրսներ» կենտրոնի նախագահ Կոստա Ձուգաեւի խոսքով, այսօրվա դրությամբ վրացական բանտերում ապօրինի պահվում է Հարավային Օսիայի 39 քաղաքացի։
Ինչպես նա նշել է, բանտարկյալների ազատ արձակումը հարավօսական հասարակության աչքում միայն կբարձրացնի վրացական իշխանությունների վարկը։
Վրաստանի ներկայացուցիչները հստակեցրել են, որ իրենք տեղեկացված չեն բանտարկյալների այդպիսի թվի մասին։ Նրանք խոստացել են ԶԼՄ-ներով հրապարակել Հարավային Օսիայի քաղաքացիներ հանդիսացող մարդկանց անունները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության շուրջ։




























