«Սադախլո» մաքսային անցակետում ապրիլի 14-ին կանխվել է մեծ քանակությամբ ոսկյա զարդերի ու թանկարժեք քարերի մաքսանենգության դեպքը։ Մասնավորապես, Հայաստանից Վրաստան մեկնող Ռուսաստանի քաղաքացի Ա.Ս.-ի «Տոյոտա» ավտոմեքենայի բեռնախցիկում մանրամասն զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված 87.96 գր ընդհանուր քաշով ոսկյա զարդեր ու 159 հատ թանկարժեք քար։

Չհայտարարարգրված ոսկյա զարդեր են հայտնաբերվել նաեւ Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու՝ Մ.Օ.-ի ավտոմեքենայի բեռնախցիկում։ Մաքսատան աշխատակիցները պահանջել են հայտարարագրել զարդերը, սակայն Մ.Օ.-ն հայտարարագրել է միայն դրանց մի մասը։ Դրանից հետո նրա ավտոմեքենայի բեռնախցիկից առգրավվել են հինգ ոսկյա մատանի, ութ ականջօղ, երեք կախազարդ եւ երկու թեւնոց՝ 184.29 գր ընդհանուր քաշով։ Ըստ փորձաքննության եզրակացության՝ առգրավված ապրանքների արժեքը կազմում է 6451,9 լարի։

Առգրավված թանկարժեք իրերն ուղարկվել են փորձաքննության, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»։