ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը առաջարկում է ՀԱԿ խմբակցությունից հեռացնել Լեւոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին ու Արամ Մանուկյանին:
Թորոսյանի առաջարկում, մասնավորապես, նշվում է.
«Հաշվի առնելով ՀՀՇԿ-ի վերակազմակերպումն այլ կուսակցության եւ հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 29-րդ հոդվածների պահանջները, «ՀԱԿ» դաշինքի Քաղաքական խորհուրդը ո ր ո շ ու մ է.
1. ի գիտություն ընդունել, որ Դաշինքում այլեւս ՀՀՇ կուսակցություն գոյություն չունի,
2. ի գիտություն ընդունել, որ այլ կուսակցության անդամ առաջին նախագահը Քաղխորհրդի իր համակարգողով դուրս է եկել Քաղխորհրդի կազմից,
3. Քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել Քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին,
4. Նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին,
5. Երեւանի Ավագանու ընտրություններում աջակցել «Ժառանգության» կուսակցությանը,
6. դատապարտել ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանության կողմից «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կոպիտ խախտման, այն է՝ մեր Դաշինքի անվամբ այլ կուսակցություն վերակազմակերպելու փաստը»:




























