Երեւանյան հիմնական ավտոմայրուղիներին զուգահեռ պետք է ստեղծվեն դենդրոպարկեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներին հայտնել է ՀՀԿ կուսակցությունից Երեւանի ավագանու թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը (3-րդը համամասնական ցուցակում)։ Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է ընտրել ծառերի այնպիսի տեսակներ, որոնք ավելի լավ են կլանում ծանր մետաղներն ու փոշին։

Բնապահպանական վիճակը բարելավելու համար, ավելացրեց նա, անհրաժեշտ է նաեւ կատարելագործել տրանսպորտային համակարգը։ «Քաղաքին անհրաժեշտ են շրջանցող ճանապարհներ, որպեսզի ավտոմեքենաների հոսքն անցնի քաղաքից դուրս», – հայտարարել է նա։ Դրանից բացի, ավելացրեց նա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ մետրոպոլիտենի զարգացմանը։ «Համաձայն եմ, դա շատ ծախսատար է, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է քաղաքին։ Ուղեւորափոխադրության խնդիրը լուծելու համար նաեւ նոր տարածքներ կառուցելու բանակցություններ ենք վարում, սակայն ոչ թե մետրոյի, այլ ստորգետնյա տրամվայների, որոնց համար ավելի շատ խորություն պետք չէ եւ այդ պատճառով էլ ավելի էժան են», – հայտարարել է Հ.Թոքմաջյանը։

Հիշեցնեք, որ Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին։ Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն (ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ, ՀԱԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը։