«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ապրիլի 17-ին ժամը 10.00-18.00-ին կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուռուցքաբանության կենտրոնի, Սրտաբանության ինստիտուտի,  Քանաքեռի 1-17, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Զաքյան եւ Մ. Մելիքյան փողոցների առանձնատների, Թբիլիսյան խճուղու 1-10 շենքերի, Սարկավագի փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

«Երեւան Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: