Փետրվարի 21-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Առափնյա փողոցին կից հոսող Տանձուտ գետի մեջ` ջրից դուրս ցցված քարին, հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ` ինքնասպանության փորձ կատարելիս:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, ժամը 6.33-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1971 թ. ծնված Գ. Խաչատրյանը: