«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ծիծաղելի է համարում ընտրողներին կաշառելու մասին պնդումները:

Ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում ԲՀԿ ներկայացուցչին հարցրել են, թե ընտրողների հետ վերջին հանդիպումներից մեկում 3 հազար դրամ կաշառք է բաժանվել: Հարցը ծիծաղելի համարելով` Տիգրան Ուրիխանյանն առաջարկել է նման դեպքերի վերաբերյալ հայտնել անձամբ իրեն եւ հայտնեց իր հեռախոսի համարը (098 04 01 40): Ընդ որում, ԲՀԿ ներկայացուցիչը չի բացառել, որ կաշառատվությունը կարող է կազմակերպված լինել քաղաքական մրցակիցների կողմից:

Ուրիխանյանը բավարար է համարում ԲՀԿ նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը, իսկ առավել մանրամասն գնահատական կտրվի քարոզարշավի վերջում: