Ապրիլի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Նոր Կյանք-Տափերական ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կրայսլեր-300» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Կրայսլեր-300»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: