Վրաստանի ղեկավարությունը կազմավորված է ռուսական գործակալներից: Ըստ «Ախալի Թաոբա» թերթի, նման կարծիք է հայտնել «Ազգային ճակատի» ղեկավար Նոդար Նաթաձեն:
Նրա խոսքով, իր կառավարության եւ կեղծ ընդդիմության շնորհիվ Մոսկվան կառավարում է գործընթացներն ու ամբողջությամբ վերահսկում իրավիճակը:
Նաթաձեն նշել է, թե այսօր տեղի է ունենում Ռուսաստանի բացահայտ հարձակում Վրաստանի վրա:
Իսկ նրանք, ովքեր խոսք են բացում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին, միաժամանակ չպահանջելով ռուսական զորքերի դուրսբերում, ըստ «Ազգային ճակատի» ղեկավարի, իսկական դավաճաններ են:




























