Վանաձորում գիշերը առատ ձյուն է տեղացել, ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեկ` ապրիլի 16-ի կեսօրից հետո Վանաձորում անձրեւախառը ձյուն է տեղացել: Արդեն երեկոյան անձրեւը դադարել է եւ իսկական ձյուն սկսվել, որը շարունակել է նաեւ գիշերը, արդեն առավոտյան առաջացել էր մոտ 5 սմ ձյան շերտ: Գյուղաբնակները մտավախություն ունեն, որ հնարավոր է ծառերը նաեւ ցրտահարված լինեն, ինչը լուրջ վնասներ կարող է պատճառել գյուղատնտեսությանը:

Տեղացած ձյան հետեւանքով դժվարանցանելի է դարձել նաեւ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհը՝ Ջաջուռ գյուղի հատվածը: Ժամը 08:27-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել:

Ապրիլի 16-ին, ժամը  08.27-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին` Ջաջուռ գյուղի մոտ, ձնաբքի հետեւանքով ավտոմքենաներ են արգելափակվել, որոնցից մեկում կա վատառողջ քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի