Այսօր՝ ապրիլի 17-ին` ժամը 14:30-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագրի ամփոփումը: Ծրագիրը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների է մասնակցել ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի 150 ուսանող:

Ամփոփիչ միջոցառման ժամանակ տեղի կունենա ծրագրի հավաստագրերի պաշտոնական հանձնումը:

Նշենք, որ «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը ստացել է Հայկյան մրցանակ որպես 2012թ. տարվա լավագույն միջբուհական ծրագիր: