Այսօր՝ ապրիլի 17-ին, Ստամբուլից Դիրաբեքիր թռչող «Թուրքական ավիաուղիների» օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, օդանավի սրահում հայտնաբերվել է անգլերենով գրություն, որտեղ նշված է եղել. «Օդանավում ռումբ կա»: Այն բանից հետո, երբ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում, ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունը ստուգել են օդանավը, բայց պայթուցիկ սարք չեն գտել:
Բացի այդ, ապրիլի 15-ին, «Թուրքական ավիաուղիներին» պատկանող, Ստամբուլից Քաբուլ թռչող օդանավը նույնպես ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: Օդանավի օդաչուն հայտնել է, որ թռիչքի ժամանակ օդաչուի սրահում հեռախոս է գտել: Ենթադրելով, որ դա հեռակառավարմամբ ռումբ է, նա հետե է վերադարձել Ստամբուլի օդանավակայան: Այս անգամ եւս որեւէ ռումբ օդանավում չի հայտնաբերվել:




























