Ապրիլի 16-ին, Ոստիկանության տոնի առթիվ հանդիսավոր նիստին նվերներ է ստացել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դրանցից սակայն ուշագրավ են մի քանիսը, որոնք լրացնում են իր նոր «տիտղոսի»` զորավարի կերպարը (նրան այդպես է կոչել Րաֆֆի Հովհաննիսյանը-խմբ):
Եւ այսպես ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը թուր է նվիրել, իսկ դատախազը՝ ձիու արձանիկ: Ընդ որում Գորիկ Հակոբյանն ընդգծել է, որ թուրը պատյանի մեջ է նվիրում, ինչը խաղաղության խորհրդանիշ է:
Իսկ Արտակարգ իրավիճակների նախարար, նախկին փոխոստիկնապետ Արմեն Երիցյանը` Աստվածաշունչ:




























