Ապրիլի 16-ի՝ լույս 17-ի գիշերը, եղանակի կտրուկ փոփոխության հետեւանքով առատ ձյուն է տեղացել Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Սպիտակի, Ճամբարակի տարածաշրջաններում։

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհները մաքրվել են, մշակվել են աղ ու ավազի խառնուրդով։

Ժամը 10.30-ի դրությամբ՝ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։