Այսօր` ապրիլի 17-ին, ժամը 18:00-ին  «Նոր գիրք» գրախանութի հարեւանությամբ (Բաղրամյան 3, Գրողների միություն) կհիմնվի Պոեզիայի պուրակը:

Միջոցառումն իրականանում է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի շրջանակում:

Պուրակի բացմանը ներկա կգտնվեն փառատոնի հայ եւ օտարերկրյա մասնակիցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 16-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել էր Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին, որոնց ուղեկցել էր Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: