Ադրբեջանում տեղի են ունեցել այս տարի նախատեսված անայլընտրանք առաջին ընտրությունները: Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն վերընտրվել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի պաշտոնում:
Բացի այդ, Բաքվում, ապրիլի 16-ին տեղի են ունեցել «ԱՊՀ մահմեդականները հանուն խաղաղության եւ կայուն զարգացման» գիտապրակտիկ կոնֆերանսը եւ ԱՊՀ մահմեդականների խորհրդակցական խորհրդի երկրորդ նիստը, որը կազմակերպել է Կովկասի մահմեդականների վարչությունը:
Իր ուղերձներում կոնֆերանսի աշխատանքը ողջունել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ այլ երկրների նախագահները, ինչպես նաեւ ՌԴ բազմաթիվ տաչրածաշրջանների ղեկավարներ:
Կովկասի մահմեդականների վարչոււթյան նախագահ Ծելխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն վերընտրվել է Խորհրդակցական խորհրդի ղեկավարի պաշտոնում՝ երկրորդ 5-ամյա ժամանակաշրջանի համար:
Ադրբեջանում անայլընտրանք ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է այս տարվա հոկտեմբերին:




























