Այսօր` ապրիլի 18-ին, ժամը 19.30 ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որին կհաջորդի ՀՀԿ խորհրդի նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե այդ նիստում հայտնի կդառնա վարչապետի անո՞ւնը, նա պատասխանեց. «Մինչեւ ապրիլի 19-ը, օրենքով սահմանված կարգով, ըստ Սահմանադրության, վարչապետի անունը հայտնի կլինի»: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քանի դեռ որոշում չկա, որեւէ բան չի ցանկանում մեկնաբանել, «ամեն ինչ իր ժամանակին»:

Մեր տեղեկություններով, սակայն, այսօր ՀՀԿ-ում կհաստատվի Տիգրան Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: