NEWS.am-ը  ներկայացնում է  «The Guardian»-ում հրապարկված «Grant» ամսագրի հրատարակիչ Սիգրիդ Ռաուզինգի հոդվածը որոշակի կրճատումներով.

Վերջերս ես մեկնել է Հայաստան եւ Վրաստան` մարդու իրավունքների պաշտպանության խմբերի հետ հանդիպումների համար:

Մեծ Բրիտանիայում մենք երբեմն մոռանում ենք դաժան իրականությունը` անցումային երկրներում մարդու իրավունքների մասին խոսակցությունների ետեւում: Մարդու իրավունքների լեզուն միեւնույն է ողջ աշխարհում` առօրեական եւ ինստիտուցիոնալ: Այկսպես, Վրաստանում շատ խմբեր խոսում էին «դատական բարեփոխումների» մասին:

Մյուս խմբերը  խոսում էին «կոռուպցիայի» եւ «թափանցիկության» մասին: Ահա մեկ դեպք. Հայաստանում խանութի սեփականատերերից մեկին է այցելում հարկային ծառայության աշխատակիցը եւ կաշառք պահանջում: Նա մերժում է եւ դիմում դատարան: Մի քանի տարի անց, բազմաթիվ դատական գործընթացներից հետո նա շահում է գործը, սակայն նույն հարկային աշխատակիցներն այնպես են վախեցնում նրա մատակարարներին, որ նա չի կարողնում մնալ բիզնեսում:

Սակայն Վրաստնում եւ Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից  այդքան տարի անց, պետությունը նախկինի պես թույլ է, իսկ երբեմն բանդիտական, տնտեսությունը նկատելիերեն օլիգարխիկ է, դիտորդական ինստիտուտները բավարար չեն. այդ գործառույթը գրեթե ամբողջությամբ տրված է  քաղաքացիական հասարակությանը: Ինչպես եւ մյուս բոլոր հետխորհրդային երկրներում, նկատվում էր ինստիտուցիոնալ դաժանություն եւ անտարբերություն,  որը պահպանվում է  բանակում, բանտերում, հիվանդանոցներում եւ մանկատներում:

Այս տարածաշրջանում, ինչպես եւ ցանկացած այլում, մարդիկ  գալիս եւ գնում են, իսկ երբեմն, ինչեպս մենք տեսանք Վրաստնում, լավ մարդիկ դառնում են վատը: Եվրոպական ինտեգրացիան լավ կառավարման համար լավագույն ընտրությունն է: Հաաստանի համար այլընտրանքը Ռուսաստանն է, որտեղ որ կառավարական կազմակերպությունները, որոնք դրսից ֆինանսավորում են ստանում, հիմա պարտավոր են գրանցվել որպես «արտասահմանյան գործակալներ»: Եվրոպական առեւտրային համաձայնագրերն ու պահանջները մարդու իրավունքների նկատմամբ պետք է լինեն լավագույնը, քան սա`նրանց համար եւ մեզ համար: