«Հրապարակը» գրում է. «Վերջերս իսկապե՞ս թիմով գնացել էիք Դուբայ՝ հարցրինք ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին: «Ինչի՞, մարդ որ գնում է Դուբայ, պետք է անպայման թիմով գնա՞»: Այո. Ծառուկյանի, Ալեքսանյանի, Կարապետյանի հետ: «Ոչ, ես կնոջս հետ էի գնացել, իրենց հետ չեմ եղել»:
Ասում են` «կոնսպիրատիվ» հարցեր եք քննարկել: «Ոչ, ես իրենց հետ չեմ եղել. հավանական է` այդ նույն ժամանակահատվածում իրենք նույնպես այնտեղ են եղել»: Նման պատահականություններ լինո՞ւմ են: «Ես առաջին անգամ էի գնացել, իրենք 20-րդ անգամ էին գնում»: Որտեղի՞ց գիտեք. տեսա՞ք իրենց էնտեղ: «Չէ՜է, չեմ տեսել, բայց եթե պետք է` գնամ-տեսնեմ»:




























