Երեկ «Ժամանակ» թերթը տեղեկացել է, որ ժամը 20:00-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարեւանությամբ, վարերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 48-ամյա Աննա Գեւորգյանին, ում տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ «Ժամանակի» հարցին ի պատասխան կենտրոնից հայտնեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական վիճկում, դիմել է փախուստի։ «Ժամանակը» պարզեց, որ վրաերթի ենթարկված Ա. Գեւորգյանը «Հանրայինով» հեռարձակվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասանուհիներից է»,- գրում է «Ժամանակը»։




























