Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող Մանկական այգուց մաքրել տրանսվեստիտների խմբերը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

 «Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի կանգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան այգին ուղղակի խոզանոցի է վերածված լինում:

Բնակիչներից մեկը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ոչ մի ստորագրահավաք ու ոչ մի նամակ էլ չի օգնի, քանի որ դրսից են հովանավորվում այդ անձինք. «Տարոն Մարգարյանն ի՞նչ կարող է անել, որ իրեն նամակ ենք գրում: Եթե փոխելու լիներ, վաղուց ինչ-որ բան արած կլիներ: Մի պահ պակասել էին դրանք, բայց հիմա բազմանում են էլի: Էդ լակոտ-լուկուտների պատճառով ստիպված շրջանցում ենք այգին եւ երկար ճանապարհով տուն հասնում»»,- մեջբերում է «Ժամանակը»։