Իսրայելի կանխիչ հարվածը իրանական ատոմային օբյեկտներին աղետալի հետեւանքներ կունենան ողջ Մերձավոր Արեւելքի համար: Այդ մասին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա համոզմունք է հայտնել, որ իրանական ատոմային խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ, դիվանագիտական միջոցներով: Թուրքիայի վարչապետի խոսքով, Անկարան, մյուս երկրների պես, կտրականապես մերժում է Իրանի կողմից ատոմային զենքի ստեղծման գաղափարը՝ միաժամանակ լիովին աջակցելով ատոմային էներգիա ունենալու այդ երկրի իրավունքին:

Էրդողանը նշել է նաեւ, թե հավատում է իրանական առաջնորդների՝ ատոմային ծրագրի խաղաղ բնույթի մասին պնդումներին:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով գտնվում է Իսպանիայում, որտեղ արդեն հանդիպել է վարչապետ Խոսե-Լուիս Սապատերոյին եւ թագավոր Խուան-Կառլոս Առաջինին: