Ապրիլի 17-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Մարտունիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երանոս գյուղից բերման են ենթարկել 41-ամյա Վարազդատ Ա.-ին, 50-ամյա Սերյոժա Ա.-ին, 39-ամյա Պետրոս Գ.-ին եւ 22-ամյա Արտավազդ Հ.-ին:

Վարազդատ Ա.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ սրահից եւ բեռնախցիկից հայտնաբերվել է շուրջ 100 մ հեռախոսային մալուխ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, նրանք մալուխը գողացել են Երանոս գյուղում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող հեռախոսագծից:

Կատարվում է հետաքննություն: