Նորք-Մարաշը Երեւանի զարդն է, եւ այդիսին էլ պետք է մնա: Այդ մասին հայտարարել է Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանը ապրիլի 18ին Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:

Քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող շրջանը, որտեղ պահպանվել է սեփական տների շինարարությունը, պետք է պահպանի մայրաքաղաքի խաղաղ եւ կանաչ անկյունի տեսքը, նշել է Մարգարյանը:

«Դա չի նշանակում, որ արդիականացման անհրաժեշտություն չկա: Պետք է ավելի լավ պայմաններ ստեղծել այդ տներում ապրող մարդկանց համար: Դա նշանակում է բարեկարգ փողոցներ եւ տներ: Մենք նախկինի պես ջանքեր են գործադրելու այդ ուղղությամբ»,- ասել է քաղաքապետը:

Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: