Հայոց ցեղասպանությունը սարսափելի հանցագործությունը, որը հավերժ հետք թողեց բոլորի հայերի հիշողության մեջ, իսկ թուրքական իշխանությունները հետեւողականորեն խեղաթյուրում են պատմությունը, խաբում հասարակությանը: Այդ մասին ապրիլի 18-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Սեւծովյան-Կասպիական  տարածաշրջանի Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

Նրա խոսքով, Թուրքիայում այսօր գրքեր են գրում, որտեղ ցինիկաբար հայտարարում են, թե «իբր հայերն են լքել ամեն ինչ եւ հեռացել իրենց տներից, ընդհուպ հայտարարում են, թե իրենք են ուժ կիրառել իրենց նկատմամբ»: Փորձագետը նաեւ նշել է, թե Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանությունը 100-ամյա ողբերգության արձագանքն էին: «Այսօր այդ ժողովուրդը, որ փորձում է աշխարհին խաղաղասեր երեւալ, քիչ բանով է տարբերվում նույն այդ թուրքերից, նրանք միայն մտածում են, թե ոնց խաբեն աշխարհին»,- ասել է Զախարովը:

«Թուրքերը վախենում են ճանաչել նախնիների մեղքերը, որ խուսափեն հայերին իրենց պատմական հայրենիքը վերադարձնելուց, անմեղ զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելուց»,- ասել է Զախարովը` հավելելով, որ 100-ամյա տարելիցը պետք է վերջակետ դնի, «աշխարհը պետք է դատապարտի այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ»: