Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Սյունիքի նախալեռներում եւ լեռնային շրջաններում` գիշերային ժամերին սպասվում է թաց ձյուն: Քամին` հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Նախնական տվյալներով, տաքացման կարելի է սպասել կիրակի օրվանից ոչ շուտ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, ցերեկը` +15+17:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,
Կոտայքում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,
Գեղարքունիքում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,
Լոռիում` գիշերը` -2+2, ցերեկը` +3+8,
Տավուշում` գիշերը` +1+4, ցերեկը` +5+10,
Արագածոտնի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +13+16,
Արարատում` գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,
Արմավիրում` գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +1+5, ցերեկը` +7+12,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -1+2, ցերեկը` +3+7,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +1+4, ցերեկը` +5+9:




























