Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «2013 թվականի` դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

Հրամանի մեկ այլ կետով` քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 24-ից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում: