Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Կարեն Խաչատրյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 14 ՏՏ 017 հարամանիշի բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




























