Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի  2013 թվականի ապրիլի 17-ի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Տարվա  լավագույն տնօրեն»,  «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անցկացման կարգը, անվանակարգերի բնութագրիչները, հարցաշարերը, արձանագրային թերթերը եւ ամփոփաթերթը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցույթի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետության  նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժի դերի, նշանակության, վարկի եւ հեղինակության բարձրացմանը` ազգի սերունդներին կրթելու, դաստիարակելու գործում` բացահայտելով մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, տաղանդաշատ, ստեղծագործական աշխատանք կատարող նախադպրոցական կրթության ոլորտի ղեկավար եւ մանկավարժական կադրերին, տարածելով նրանց մանկավարժական եւ մասնագիտական առաջավոր փորձը, խթանելով հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացումը:

Մրցույթներն անցկացվում են Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու աջակցությամբ: