Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճ ավտոմեքենա է ընկել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը եւ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21015» մակնիշի 17 ՕԼ 277 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 22-ամյա Ֆ. Գրիգորյան) դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել պատին եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ֆ.Գրիգորյանին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




























