Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նորից նշանակմանը, բայց չգիտի ինքը կշարունակի՞ պաշտոնավորել առողջապահության նախարարի պաշտոնում, թե՝ ոչ: Այս մասին, այսօր` ապրիլի 18-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ինքը՝ Դերենիկ Դումանյանը:

Հարցին, թե ինքը շարունակելո՞ւ է պաշտանավարել, Դումանյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Չգիտեմ, դուք ճշտեք: Իսկ ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ»: Նա կառավարության սխալներից եւս չցանկացավ խոսել՝ նշելով, որ այդ սխալների մասին գնահատական պետք է տա եւ հանրապետության նախագահը եւ կառավարության ղեկավարը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am