Ապրիլի 18-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























