Ապրիլի 20-26-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Կամերային անսամբլների կատարողական արվեստի 2-րդ մրցույթը, նվիրված Երեւանի պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Կոստանյանի 90-ամյակին:

Մրցույթի բացման արարողությունը կկայանա ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: 

Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-23-ը, ժամը 11:00-ին, երկրորդ փուլը՝  ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին: Մրցույթի փակման արարողությունը՝ ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին՝ նույն վայրում: