Մոսկվայի դատախազությունը դադարեցրել է ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման գործունեությունը, որի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը մեղադրվում է բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Դատախազությունը պնդում է, որ «Ձախ ճակատը» չի վերացրել «Հասարակական միավորումների մասին» օրենքի խախտումները, որոնք հայտնաբերվել էին անցած տարվա նոյեմբերին եւ պետք էր վերացնել մինչեւ այս տարվա հունվարի 28-ը:

«Ձախ ճակատի» գործունեությունը դադարեցվել է մինչեւ հուլիսի 19-ը: Մինչ այդ պահը շարժումը պետք է ոչ միայն կատարի հրահանգները, այլեւ գրանցի սիմվոլիկան, որն օգտագործում է, հաղորդում է Utro.ru-ն:

Սերգեյ Ուդալցովը Twitter-ում գրել է, թե մինչ այդ իրենք կգործեն «Նոր ձախ ճակատ» անվանումով, այդ ընթացքում վերացնելով բոլոր խոչընդոտները: