Նոր Նորքի 7-րդ զանգվածի 3-րդ շենքի 14 բնակարանի լոգարանում այսօր` ապրիլի 19-ին, րոպեներ առաջ հայտնաբերվել է 62-ամյա Հայկ Սահակյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մահվան պատճառները դեռ պարզ չեն: Հարեւանները NEWS.am-ին փոխանցեցին, որ մահացածը մինչեւ այդ չի արձագանքել դռան զանգերին: Իսկ հարազատները գտնվում են արտերկրում:




























